Ռուսական «Ռադիո Սպորտի» գլխավոր խմբագիր, «ՆՏՎ Պլյուսի» մեկնաբան Նոբել Առուստամյանն այցելել է Հռոմում ծնկի վիրահատության ենթարկված Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին։
«Անանկնալ այցելու Հռոմում. դա իմ մտերիմ ընկեր Նոբել Արուստամյանն է։ Շնորհակալություն այցելության համար։ Սկսել եմ որոշ վարժություններ կատարել»,- Instagram-ի իր էջում գրել է 24-ամյա ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ դա Արասի ծնկի երկրորդ վիրահատությունն էր: Նա վնասվածք էր ստացել մայիսի 31-ին կայացած Ալժիրի հավաքականի հետ ընկերական խաղում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում