16:07  ,  18 սեպտեմբերի, 2014

Նոբել Առուստամյանն այցելել է Արաս Օզբիլիսին (ֆոտո)

Ռուսական «Ռադիո Սպորտի» գլխավոր խմբագիր, «ՆՏՎ Պլյուսի» մեկնաբան Նոբել Առուստամյանն այցելել է Հռոմում ծնկի վիրահատության ենթարկված Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին։

«Անանկնալ այցելու Հռոմում. դա իմ մտերիմ ընկեր Նոբել Արուստամյանն է։ Շնորհակալություն այցելության համար։ Սկսել եմ որոշ վարժություններ կատարել»,- Instagram-ի իր էջում գրել է 24-ամյա ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ դա Արասի ծնկի երկրորդ վիրահատությունն էր: Նա վնասվածք էր ստացել մայիսի 31-ին կայացած Ալժիրի հավաքականի հետ ընկերական խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով