15:55  ,  18 սեպտեմբերի, 2014

Բենզեմա. «Ռեալի» երկրպագուները ժամանակին սուլել են մեծագույն ֆուտբոլիստներին

Հանդես եմ գալիս մեծ ակումբում, այդ պատճառով սպասելիքները շատ են։ «Ռեալի» հարձակվողը պարտավոր է գոլ խփել յուրաքանչյուր խաղում, ասել է Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման՝ խոսելով Արքայական ակումբի երկրպագուների քննադատության մասին։

«Նախորդ մրցաշրջանում երկրպագուները սուլում էին ինձ, այժմ դա տեղի է ունենում Կասիլյասի հետ։ Այս ակումբի բոլոր մեծագույն ֆուտբոլիստներն անցել են դրա միջով՝ Կրիշտիանու Ռոնալդուն, Զինեդին Զիդանը։

Հասկանում եմ, որ ինձանից շատ բան են սպասում, սակայն չեմ պատրաստվում դրա պատճառով նյարդայնանալ։ Կենտրոնացած եմ միայն խաղի վրա»,- ֆրանսիացու խոսքը մեջբերում է Football Espana-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում