15:00  ,  18 սեպտեմբերի, 2014

Հայաստանի պատանեկան հավաքականը կրկին պարտվեց խոշոր հաշվով

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 18-ին ընկերական խաղ է անցկացրել խորվաթների հետ՝ պարտվելով խոշոր հաշվով:

Խորվաթիայում կայացած խաղում Հայաստանի թիմը պարտվել է 1։4 հաշվով: Հայաստանի պատանեկան թիմի կազմում առաջին խաղակեսում աչքի է ընկել Էմիլ Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 16-ին կայացած առաջին խաղում պարտվել էր 0։4 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում