14:50  ,  18 սեպտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. Առաջին տուրի խորհրդանշական հավաքականը

Whoscored.com-ը ներկայացրել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խորհրդանշական հավաքականը։ Այն կազմվել է ֆուտբոլիստների գնահատականների հաշվարկով։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, առաջին տուր

Խորհրդանշական հավաքական

Դարպասապահ. Յասմին Հանդանովիչ («Մարիբոր»)։

Պաշտպաններ. Մայկոն («Ռոմա»), Ժերար Պիկե («Բարսելոնա»), Մայկոն, Ալեքս Սանդրո (երկուսը՝ «Պորտու»)։

Կիսապաշտպաններ. Գարեթ Բեյլ, Խամես Ռոդրիգես (երկուսն էլ՝ «Ռեալ»), Յասին Բրահիմի («Պորտու»), Ժերվինյո («Ռոմա»)։

Հարձակվողներ. Կարլոս Տեւես («Յուվենտուս»), Լիոնել Մեսի («Բարսելոնա»)։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում