14:39  ,  18 սեպտեմբերի, 2014

Բեռնար Շալանդը մասնակցել է ՖԻՖԱ-ՈւԵՖԱ խորհրդաժողովին

Սեպտեմբերի 16-ից 17-ը Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել ՖԻՖԱ-ՈւԵՖԱ խորհրդաժողով՝ ՈւԵՖԱ-ի անդամ բոլոր 54 երկրների հավաքականների գլխավոր մարզիչների եւ տեխնիկական տնօրենների մասնակցությամբ: Դրան մասնակցել են նաեւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը եւ ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Խորհրդաժողովի 2 օրերի ընթացքում քննարկվել են ֆուտբոլային բազմաթիվ թեմաներ. տակտիկական նորույթներ, մրցավարություն, առողջապահական խնդիրներ:

Մասնակիցների թվում են եղել նաեւ այնպիսի հանրահայտ մարզիչներ, ինչպիսիք են Ֆաբիո Կապելոն (Ռուսաստան), Ռոյ Հոջսոնը (Անգլիա), Վիսենտե Դել Բոսկեն (Իսպանիա), Դիդյե Դեշամը (Ֆրանսիա), Նիկո Կովաչը (Խորվաթիա)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում