11:27  ,  18 սեպտեմբերի, 2014

Մաուրո Գեւգեոզյանի գոլը եւ գոլային փոխանցումը հաղթական էին

Ֆուտբոլի Պերուի առաջնության երկրորդ տուրում «Ալիանսան» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթել է «Ինտի Գասին»։

45-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը կատարել է գոլային փոխանցում, իսկ 87-րդ րոպեին նաեւ խփել տանտերերի երկրորդ գոլը՝ հաղթանակ պարգեւելով «Ալիանսային» (2։1)։

Երկրորդ տուրից հետո «Ալիանսան» ունի չորս միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում