10:55  ,  18 սեպտեմբերի, 2014

Բոատենգը՝ եվրագավաթներում «Բավարիայի» 800-րդ գոլի հեղինակ

Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Ժերոմ Բոատենգը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում խփել է գերմանական ակումբի 800-րդ գոլը եվրագավաթներում, հաղորդում է Infostrada-ն։

26-ամյա ֆուտբոլիստի համար այս գոլն առաջինն էր «Բավարիայի» կազմում Չեմպիոնների լիգայում անցկացրած 32 խաղում։

Գերմանիայի չեմպիոնից ավելի շատ եվրագավաթներում աչքի են ընկել միայն Մադրիդի «Ռեալը» (1000) եւ կատալոնական «Բարսելոնան» (979)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում