09:24  ,  18 սեպտեմբերի, 2014

Գվարդիոլա. «Բավարիան» արժանի էր այս հաղթանակին

Շատ բարդ խմբում ենք։ Բոլորը տեսել են, թե ինչի է ընդունակ «Ռոման», ասել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ խոսելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։

«Երջանիկ եմ, քանի որ ավելի լավ էինք խաղում, քան նախորդ հանդիպման ժամանակ։ Արժանի հաղթանակ էր։ Առաջին խաղակեսում խնդիրներ ունեինք գնդակը վերահսկելու հետ, հատկապես, խաղադաշտի կենտրոնում, սակայն այնուհետեւ սկսեցինք դա ավելի լավ անել։ Չափազանց գոհ եմ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Գերմանիայի չեմպիոնի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ մյունխենցիները հաղթել են նվազագույն հաշվով։ Վերջին րոպեներին հաղթական գոլի հեղինակ է դարձել գերմանացի պաշտպան Ժերոմ Բոատենգը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում