01:00  ,  18 սեպտեմբերի, 2014

«Բարսելոնայի» պատմական մեկնարկը

Կատալոնական «Բարսելոնան», Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում նվազագույն հաշվով հաղթելով կիպրոսյան ԱՊՕԷԼ-ին, տարով չորրորդ անընդմեջ «չոր» հաշվով հաղթանակն այս մրցաշրջանում:

«Բարսելոնան» առաջին անգամ է մրցաշրջանում մեկնարկում այդպիսի ցուցանիշով՝ 4 հաղթանակով ու առանց բաց թողած գոլի: Նախորդ 3 խաղերում կատալոնացիները Պրիմերայում հաղթել էին «Էլչեին» (3:0), «Վիլյառեալին» (1:0) եւ «Աթլետիկին» (2:0):

Նախորդ անգամ «Բարսելոնան» մրցաշրջանում 4 անընդմեջ «չոր» խաղերով մեկնարկել էր 1968-ին, փոխանցում է MisterChip-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում