00:38  ,  18 սեպտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. «Բավարիան» հաղթանակ կորզեց, «Ռոման» խփեց 5 գոլ, «Պորտուն»՝ 6

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում գերմանական «Բավարիան» նվազագույն հաշվով դժվարին հաղթանակ տարավ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ: Մյունխենում կայացած խաղում «Բավարիայի» հաղթական գոլը վերջին րոպեին խփեց «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Ժերոմ Բոատենգը, ով դարձավ եվրագավաթներում մյունխենցիների 800-րդ գոլի հեղինակը:

«Բավարիան» նկատելի առավելություն ուներ մեկնարկում, բայց առաջին խաղակեսում չօգտագործեց մի քանի գոլային պահ: Ընդմիջումից հետո էլ Խոսեպ Գվարդիոլայի թիմն ավելի մոտ էր հաղթանակին, որը կորզեց վերջին վայրկյաններին:

Խմբի մյուս խաղում «Ռոման» Հռոմում 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ:

H խմբում պորտուգալական «Պորտուն» տանը 6 անպատասխան գնդակ ուղարկեց բելառուսական ԲԱՏԷ-ի դարպասը, իսկ Բիլբաոյի «Աթլետիկի» եւ Դոնեցկի «Շախտյորի» միջեւ Իսպանիայում կայացած խաղում գոլեր չգրանցվեցին՝ 0:0:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, առաջին տուր

E խումբ

«Բավարիա» (Գերմանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 1:0

Ժերոմ Բոատենգ, 90

«Ռոմա» (Իտալիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 5:1

Խուան Իտուրբե, 6, Ժերվինյո, 10, 31, Մայկոն, 20, Սերգեյ Իգնաշեւիչ, 50 (ինքնագոլ) – Ահմեդ Մուսա, 82

H խումբ

«Աթլետիկ» (Իսպանիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 0:0

«Պորտու» (Պորտուգալիա) - ԲԱՏԷ (Բելառուս)՝ 6:0

Յասին Բրահիմի, 5, 32, 57, Ջեքսոն Մարտինես, 37, Ադրիան Լոպես, 61 Վինսեն Աբուբակար, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով