23:47  ,  17 սեպտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. Չավին կրկնեց Ռաուլի ռեկորդը

«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Չավի Հերնանդեսը, կատալոնացիների մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով կիպրոսյան ԱՊՕԷԼ-ի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղին, կրկնեց այդ մրցաշարում ամենաշատ հանդիպումներ անցկացրած Ռաուլ Գոնսալեսի ռեկորդը:

Դա 34-ամյա Չավիի 142-րդ խաղն է Չեմպիոնների լիգայում, որում նույնքան անգամ խաղադաշտ է դուրս եկել նաեւ Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվողը: Այս մրցաշարում 141-ական խաղ անցկացրել են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզն ու «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը, փոխանցում է MisterChip-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով