23:33  ,  17 սեպտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» ու «Չելսին» հաղթում են, «Ռոման» խփել է 4 գոլ (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի E, F, G եւ H խմբերում սեպտեմբերի 17-ին անցկացվում են առաջին տուրի խաղերը:

Գերմանական «Բավարիան» ու անգլիական «Մանչեսթեր Սիթին» հանդիպել են Մյունխենում, որտեղ առաջին խաղակեսից հետո հաշիվը չի բացվել: Կատալոնական «Բարսելոնան» Խերարդ Պիկեի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթում է կիպրոսյան ԱՊՕԷԼ-ին, իսկ Սեսկ Ֆաբրեգասի գոլը Լոնդոնի «Չելսիին» նվազագույն առավելություն է տվել Գելզենկիրխենի «Շալկեի» դեմ խաղում: Մոսկվայի ԲԿՄԱ-ն Հռոմում 4 անպատասխան գոլ է բաց թողել «Ռոմայից»: Ընդմիջում է:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, առաջին տուր, առաջին խաղակես

E խումբ

«Բավարիա» (Գերմանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 0:0

«Ռոմա» (Իտալիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 4:0

Խուան Իտուրբե, 6, Ժերվինյո, 10, 31, Մայկոն, 20

F խումբ

«Բարսելոնա» (Իսպանիա) - ԱՊՕԷԼ (Կիպրոս)՝ 1:0

Խերարդ Պիկե, 28

«Այաքս» (Հոլանդիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 0:1

Էդինսոն Կավանի, 14 

G խումբ

«Չելսի» (Անգլիա) - «Շալկե» (Գերմանիա)՝ 1:0

Սեսկ Ֆաբրեգաս, 11

«Մարիբոր» (Սլովենիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 0:0

H խումբ

«Պորտու» (Պորտուգալիա) - ԲԱՏԷ (Բելառուս)՝ 3:0

Յասին Բրահիմի, 5, 32, Ջեքսոն Մարտինես, 37

«Աթլետիկ» (Իսպանիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում