23:15  ,  17 սեպտեմբերի, 2014

Լեբրոն Ջեյմսը գովել է աշխարհի առաջնության լավագույն խաղացողին

Ամերիկյան «Քլիվլենդ» վերադարձած Լեբրոն Ջեյմսը կարծում է, որ իր ակումբակից Կայրի Իրվինգը կարող է դառնալ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) լավագույն խաղարկողը:

«Իրվինգն իմ՝ «Քլիվլենդ» վերադառնալու պատճառներից մեկն էր: Կարծում եմ՝ Կայրին կարող է դառնալ NBA-ի լավագույն խաղարկողը»,- Ջեյսի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ Իսպանիայում կայացած աշխարհի 2014թ. առաջնությունում Կայրի Իրվինգը ԱՄՆ-ի հավաքականի կազմում դարձավ չեմպիոն՝ ճանաչվելով մրցաշարի ամենաարժեքավոր բասկետբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում