21:21  ,  17 սեպտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. Կոտրվել է Մանջուկիչի քիթը

Մադրիդի «Աթլետիկոյի» խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը քթի կոտրված է ստացել հունական «Օլիմպիակոսի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղում, որում Իսպանիայի չեմպիոնը պարտվել էր 2:3 հաշվով:

Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստը դեմքին արմնկով հարված էր ստացել խաղի սկզբնամասում, սակայն շարունակել էր հանդիպումը՝ դառնալով նաեւ գոլի հեղինակ:

Սեպտեմբերի 18-ին Մանջուկիչը կենթարկվի քթի վիրահատության, հայտնում է «Աթլետիկոյի» կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում