20:50  ,  17 սեպտեմբերի, 2014

Հայաստանի Գավաթ. «Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց «Շիրակին», «Արարատը» պարտվեց «Ալաշկերտին»

Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2014/15թթ. խաղարկությունը: Սեպտեմբերի 17-ին կայացան քառորդ եզրափակիչի 2 առաջին խաղեր: Գործող գավաթակիր «Փյունիկը» Երեւանում 3 անպատասխան գնդակ ուղարկեց Գյումրիի «Շիրակի» դարպասը, իսկ «Արարատը» «Հրազդան» ստադիոնում 0:2 հաշվով պարտվեց «Ալաշկերտին»:

«Փյունիկից» դուբլի հեղինակ դարձավ մեքսիկացի հարձակվող Սեզար Ռոմերոն, իսկ խաղի վերջակետն ավելացված ժամանակում դրեց Վարազդատ Հարոյանը: «Ալաշկերտին» հաջողություն բերեցին Գոռ Մալաքյանի ու Նորայր Գյոզալյանի դիպուկ հարվածները:

«Արարատի» ու «Ալաշկերտի» միջեւ պատասխան խաղը կկայանա հոկտեմբերի 22-ին, իսկ «Փյունիկն» ու «Շիրակը» Գյումրիում կհանդիպեն նոյեմբերի 5-ին:

Հայաստանի Գավաթ, 1/4 եզրափակիչ, առաջին խաղեր

«Փյունիկ» - «Շիրակ»՝ 3:0

Սեզար Ռոմերո, 21, 57, Վարազդատ Հարոյան, 90+1

«Արարատ» - «Ալաշկերտ»՝ 0:2

Նորայր Գյոզալյան, 28, Գոռ Մալասյան, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով