19:50  ,  17 սեպտեմբերի, 2014

Լուիս Էնրիկեն կփոխի «Բարսելոնայի» տակտիկան

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, անդրադառնալով ընթացիկ մրցաշրջանին, խոստացել է տակտիկական փոփոխություններ՝ կախված մրցակցից։

«Մեզ հարկավոր է մեր ոճը հարմարեցնել ֆուտբոլիստների խաղաոճին։ Մրցաշրջանի ընթացքում մենք շատ բան կփոխենք։ Պաշտպանության տեսանկյունից ես գոհ եմ ընթացքից։ Երբ գնդակը մեր մոտ չէ, մենք պաշտպանվում ենք 11 ֆուտբոլիստներով, իսկ երբ վերահսկում ենք գնդակը, գրոհում ենք ամբողջ թիմով»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է Football Espana-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում