19:33  ,  17 սեպտեմբերի, 2014

«Բարսելոնան» ավելի շատ աշխատավարձ է վճարում, քան «Ռեալը»

Իսպանիայում ամենաշատ աշխատավարձ վճարում է կատալոնական «Բարսելոնան», փոխանցում է Marca-ն։

Աշխատավարձի բյուջեի վրա կատալոնացիները ծախսում են տարեկան 347,9 միլիոն եվրո։ Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալն» է, որը վճարում է տարեկան 328 միլիոն եվրո աշխատավարձ։ Եռյակը եզրափակում է Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն»՝ 105 միլիոն եվրո։ Չորրորդ տեղում «Սեւիլիան» է (78,6 միլիոն եվրո), իսկ «Վալենսիան» 5-րդ տեղում է (73 միլիոն)։

Պրիմերայի թիմերի ընդհանուր աշխատավարձի բյուջեն կազմում է մեկ միլիարդ 284 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում