19:12  ,  17 սեպտեմբերի, 2014

Լեո Մեսի․ 14 տարի «Բարսելոնայում» (ֆոտո)

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին հայտնել է, որ սեպտեմբերի 17-ին լրանում է իր՝ կատալոնական «Բարսելոնայում» գտնվելու 14-ամյակը։ Մեսին Արգենտինայից Բարսելոնա էր ժամանել 12 տարեկանում։ Այդ ընթացքում նա կատալոնական ակումբի կազմում նվաճել է 21 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի 3 գավաթ։

«2000-ի սեպտեմբերի 17-ին ես ժամանեցի «Բարսելոնա»։ Այսօր նշում եմ 14-ամյակը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբակիցներիս, մարզիչներիս, երկրպագուներին ու ակումբի մյուս անդամներին այն հաճույքի համար, որը ես ստացել եմ համատեղ աշխատանքի արդյունքում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մեսին՝ տեղադրելով լուսանկար։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում