18:17  ,  17 սեպտեմբերի, 2014

Սինձի Կագավա․ Ցանկանում եմ միշտ խաղալ «Բորուսիայում»

Դորտմունդի «Բորուսիայի» ճապոնացի կիսապաշտպան Սինձի Կագավան հայտնել է, որ ցանկանում է միշտ խաղալ գերմանական ակումբի կազմում։

«Կասկածներ չունեի, երբ ստեղծվեց «Բորուսիա» վերադառնալու առաջարկը։ Ցանկանում էի վերադառնալ Դորտմունդ։ Ակնկալում եմ տիտղոսներ նվաճել «Բորուսիայում»։ Ցանկանում եմ միշտ խաղալ այս թիմի կազմում»,- Կագավայի խոսքը փոխանցում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ Սինձի Կագավան այս ամռանն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» էր վերադարձել «Բորուսիա»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում