20:33  ,  17 սեպտեմբերի, 2014

Ելենա Իսինբաեւան մտադիր է մասնակցել Ռիո-2016-ին

Ձողացատկի աշխարհի եռակի չեմպիոն, ռուս Ելենա Իսինբաեւան մտադիր է մասնակցել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք 2016թ․ Օլիմպիական խաղերին։ Այդ մասին հայտարարել է կրկնակի օլիմպիական չեմպիոնի մարզիչը՝ Եվգենի Տորֆիմոը։ Այժմ 32-ամյա Իսինբաեւան Մոնտե Կարլոյում է, որտեղ հուլիսի 28-ին ծնվել էր նրա աղջիկը։

«Սեպտեմբերի վերջնամասում Ելենան կվերադառնա Վոլգոգրադ, որտեղ կվերսկսի մարզումները։ Ունենք Ռիո-2016-ին մասնակցելու լուրջ նպատակներ։ Դեռ վաղ է կանխատեսել, թե երբ նա կկատարի առաջին ցատկերը։ Որոշումը պետք է կայացնենք միասին»,- մարզիչի խոսքը մեջբերում է «ИТАР-ТАСС»-ը։

Հիշեցնենք, որ Ելենա Իսինբաեւան սահմանել է աշխարհի 28 ռեկորդ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում