17:51  ,  17 սեպտեմբերի, 2014

Մարտինսի ու Դեմփսիի գոլերը տիտղոս պարգեւեցին «Սիեթլին»

«Սիեթլը» պատմության մեջ չորրոդ անգամ դարձավ ֆուտբոլի ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթող։ Եզրափակիչում «Սիեթլը» լրացուցիչ ժամանակում 3։1 հաշվով հաղթեց «Ֆիլադելֆիային»։ 90 րոպեներն ավարտվեցին 1։1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում «Սիեթլին» հաղթանակ պարգեւեցին ԱՄՆ-ի հավաքականի կիսապաշտպան Քլինթ Դեմփսիի ու նիգերիացի հարձակվող Օբաֆեմի Մարտինսի գոլերը։

ԱՄՆ-ի բաց առաջնություն, եզրափակիչ

«Ֆիլադելֆիա» - «Սիեթլ»՝ 1:3 (1:0, 0:1, 0:2)

Մաուրիս Էդու, 38 – Չադ Բարետ, 47, Քլինթ Դեմփսի, 101, Օբաֆեմի Մարտինս, 114 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում