20:11  ,  17 սեպտեմբերի, 2014

Տիագո Ալկանտարան վերսկսել է մարզումները

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան վերսկսել է մարզումները Մյունխենի «Բավարիայի» ընդհանուր խմբում, հայտնում է goal.com-ը։

23-ամյա ֆուտբոլիստը չի մասնակցի «Բավարիայի» առաջիկա խաղերին, սակայն նա մոտ է խաղադաշտ վերադառնալուն։

Ալկանտարան «Բավարիայի» կազմում չի խաղում մարտից, երբ ստացել էր ծնկի վնասվածք։ Վերջերս նրա վնասվածքը կրկնվել էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում