17:33  ,  17 սեպտեմբերի, 2014

Շարապովան ու Դիմիտրովը բաժանվել են

Աշխարհի 9-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը եւ ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան բաժանվել են, հաղորդում է NDTV-ն։

Թենիսիստները հանդիպում էին 2012-ից, երբ նրանք սկսել էին միասին հայտնվել հասարակական վայրերում։ Հայտնի զույգի բաժանման լուրը տարածվել է, երբ նրանք իրար ջնջել են թիվիթերյան էջերից։ Բացի այդ, Դիմիտրովն ու Շարապովան միասին չեն հայտնվել ԱՄՆ-ի բաց առաջնության տրիբունաներում։ Թենիսիստները դեռ պաշտոնապես չեն հայտարարել բաժանման մասին։

Հիշեցնենք, որ մինչեւ Դիմիտրովի հետ սիրավեպը Շարապովան 3 տարի հանդիպել էր սլովենացի բասկետբոլիստ Սաշա Վույաչիչի հետ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում