17:11  ,  17 սեպտեմբերի, 2014

Ուկրաինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը մահացել է 41 տարեկանում

Կիեւի «Դինամոյի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Գուսինը մահացել է։ 41-ամյա Գուսինը վթարի է ենթարկվել իր մոտոցիկլով՝ մահանալով տեղում։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Կիեւում գտնվող «Չայկա» ավտոարշավարանում, փոխանցում է «Чемпионат»-ը։

Անդրեյ Գուսինն ամուսնացած է, ունի 3 երեխա։ 1993-2006-ը նա 71 խաղ է անցկացրել Ուկրաինայի հավաքականում, որի կազմում խփել է 9 գոլ։ 2007-ից ուկրաինացին զբաղվում էր մարզչական աշխատանքով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում