16:52  ,  17 սեպտեմբերի, 2014

Չիլիչը ծաղիկներ է ուղարկել US Open-ում իր հաղթանակը կանխագուշակած խանութի աշխատակցուհուն

US Open-ի հաղթող Մարին Չիլիչը շնորհակալություն է հայտնել կնոջը, ով կանխագուշակել էր իր հաղթանակը Նյու Յորքում կայացած մրցաշարում, հաղորդում է pagesix.com-ը։

ԱՄՆ-ի բաց առաջնության մեկնարկից երկու շաբաթ առաջ խորվաթ թենիսիստը հանդիպել է մենեջերի հետ։ Ընթրիքից հետո նա մտել CVS  խանութ՝ փաստաթղթերի համար լուսանկարվելու համար։ Խանութի աշխատակցուհին ճանաչել է նրան, հաջողություն մաղթել եւ ասել, որ չի կասկածում Չիլիչի հաղթանակին։

Մրցաշարում հաղթելուց հետո 25-ամյա թենիսիստը կարճ նամակ է գրել եւ ծաղկեփնջի հետ ուղարկել այդ կնոջը։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում