16:30  ,  17 սեպտեմբերի, 2014

«Բորուսիան» «թաղեց» «Արսենալին» (ծաղրանկար)

Դորտմունդի «Բորուսիան» ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղում 2։0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Արսենալին»։

Գերմանական ակումբի հաղթանակին անդրադարձել է հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին։ Ծաղրանկարում ներկայացվում է, թե ինչպես են «Բորուսիայի» ֆուտբոլիստները թաղում «Արսենալին»։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր եւ մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում