15:51  ,  17 սեպտեմբերի, 2014

Լեւոն Արոնյանը կխաղա Ցյուրիխում

ՖԻԴԵ-ի երկրորդ համար, Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը 2015 թվականի փետրվարի 15-ից 19-ը Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կմասնակցի «Շախմատային մարտահրավեր» ավանդական մրցաշարին, հաղորդում է Armchess-ը։

Հայաստանի ուժեղագույն շախմատիստի մրցակիցները կլինեն հնդիկ Վիշվանաթան Անանդը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, ամերիկացի Հիկարու Նակամուրան, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը եւ Սերգեյ Կարյակինը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով