15:37  ,  17 սեպտեմբերի, 2014

Լուիս Էնրիկե. Հույս ունեմ, որ «Ռեալը» կպարտվի բոլոր խաղերում

Հույս ունեմ, որ հաջող մրցաշրջան կունենանք, ասել է կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն՝ խոսելով առաջին մրցաշրջանում հաջողության հասնելու ցանկության մասին։

«Ինձ այնքան էլ չի հետաքրքրում, թե ինչ կանեն մյուս ակումբները։ Սակայն չեմ կարող անկեղծ չլինել. հույս ունեմ, որ «Ռեալը» կպարտվի բոլոր խաղերում։ Իսկ մենք կշարունակենք գնալ մեր ճանապարհով»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է AS-ը։ 

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության երրորդ տուրից հետո կատալոնական ակումբը 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ռեալն» ունի ընդամենը երեք միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում