14:56  ,  17 սեպտեմբերի, 2014

«Չելսին» համաձայնեցրել է 17-ամյա ռումինացի պաշտպանի տրանսֆերը

Լոնդոնի «Չելսին» համաձայնության է եկել ռումինական «Վիտորուլ» ակումբի հետ 17-ամյա պաշտպան Կրիստիան Մանյայի տրանսֆերի շուրջ, հաղորդում է Daily Mail-ը։

Տրանսֆերի արժեքը գնահատվում է 2.9 միլիոն եվրո։ Հաղորդվում է, որ անգլիական ակումբը համաձայնեցրել է նաեւ ռումինացու հետ պայմանագիրը։ 

Տեղափոխությունը կկայանա ձմռանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում