14:40  ,  17 սեպտեմբերի, 2014

Սերխիո Ռամոս. Երբեք չէի սուլի Կասիլյասին

Չեմ ցանկանում մեկնաբանել դարպասապահի դիրքի վերաբերյալ վեճերը։ Բոլորս խաղում ենք երկրպագուների առջեւ, ասել է Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը՝ խոսելով Արքայական ակումբի դարպասապահ Իկեր Կասիլյասին հասցեին հնչող քննադատության մասին։

«Հենց նրանք են դատում եւ գնահատում մեր խաղը, իսկ մենք պարտավոր ենք հարգել նրանց կարծիքը։ Որպես Կասիլյասի թիմակից երբեք նրան չէի սուլի՝ հաշվի առնելով այն, թե ինչ նշանակություն նա ունի «Ռեալի» համար»,- 28-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության երրորդ տուրի՝ Մադրիդի «Աթլետիկոյի» հետ հանդիպման ժամանակ Արքայական ակումբի երկրպագուները սուլել էին Կասիլյասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում