14:13  ,  17 սեպտեմբերի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» խնդրել է Ֆերգյուսոնին վերադարձնել Ռոնալդուին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» խնդրել է նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին ակումբ վերադարձնել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, հաղորդում է Goal.com-ը։

Անգլիական ակումբի ղեկավարությունը հույս ունի, որ շոտլանդացու եւ «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկրի մտերիմ հարաբերությունները կնպաստեն աշխարհի եւ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի տրանսֆերին։ Անգլիայի 20-ակի չեմպիոնը պատրաստ է մեծ գումար տրամադրել 29-ամյա ֆուտբոլիստի վերադարձի համար։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացել է 2009 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում