13:53  ,  17 սեպտեմբերի, 2014

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի՝ Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղում։

Մխիթարյանը կատարել է երեք հարված, որոնք շեղ են ընթացել։ Հենրիխը կատարել է 44 փոխանցում՝ 77 տոկոս ճշգրտությամբ։ Նա մեկ անգամ շրջանցել է մրցակցին, մեկ անգամ խլել գնդակը եւ երեք անգամ հաղթել օդային մենապայքարում։ 25-ամյա ֆուտբոլիստը երկու անգամ խախտել է կանոնները, իսկ մրցակիցը նրա նկատմամբ խախտում են կատարել չորս անգամ։ Արդյունքում Մխիթարյանը ստացել է 6.84 գնահատականը։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» հաղթել է 2։0 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Նա 5-րդ րոպեին դեղին քարտ է ստացել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում