13:35  ,  17 սեպտեմբերի, 2014

Արաս Օզբիլիսի առաջին քայլերը` վիրահատությունից հետո (ֆոտո)

Հռոմում սեպտեմբերի 6-ին վիրահատված Արաս Օզբիլիսը սկսել է քայլել։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը։

«Առաջին քայլերս վիրահատությունից հետո։ Ցավում է, սակայն դա ունի իր արժեքը։ Յուրաքանչյուր օր ավելի եմ մոտենում նպատակիս»,- ասել է 24-ամյա ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ դա Արասի ծնկի երկրորդ վիրահատությունն էր: Նա վնասվածք էր ստացել մայիսի 31-ին կայացած Ալժիրի հավաքականի հետ ընկերական խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում