12:55  ,  17 սեպտեմբերի, 2014

Ռիո-2016. Ամենաթանկ տոմսերը կարժենան 2 հազար դոլար

2016 թվականին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում քաղաքում կայանալիք Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հրապարակել է տոմսերի արժեքը, հաղորդում է Itar-Tass-ը։

«Մարականայում» կայանալիք բացման արարողության ամենաթանկ տոմսերը կարժենան 2 հազար դոլար, իսկ ամենաէժան տոմսերի գինը կկազմի 87 դոլար։ Ընդհանուր առմամբ, վաճառքի կհանվի 7.5 միլիոն տոմս։ Թոշակառուների եւ ուսանողների համար զեղչեր նախատեսված չեն։

Հիշեցնենք, որ Ռիո-2016-ը կանցկացվի օգոստոսի 5-ից 21-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս