12:36  ,  17 սեպտեմբերի, 2014

Չավի. Մեսին լավագույնն է պատմության մեջ, Ինյեստան՝ Իսպանիայում

Մեսիին համարում եմ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։ Նա ուժեղ է բոլորից, ասել է կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին՝ խոսելով Իսպանիայի փոխչեմպիոնի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի, ինչպես նաեւ իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի մասին։

«Ինձ համար ոչ ոք չի կարող համեմատվել նրա հետ, քանի որ Մեսին զգալիորեն գերազանցում է բոլորին։

Ինյեստան իսպանական ֆուտբոլի պատմության մեջ ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է։ «Բարսելոնայի» խաղաոճը կարելի է հասկանալ՝ հետեւելով նրա խաղին»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում