11:11  ,  17 սեպտեմբերի, 2014

«Բավարիա» - «Մանչեսթեր Սիթի». Բուքմեյքերների կարծիքը

Մյունխենի «Բավարիան» սեպտեմբերի 17-ին ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղում կհյուրընկալի անգլիական «Մանչեսթեր Սիթիին»։

Գերմանիայի եւ Անգլիայի չեմպիոնների միջեւ խաղում բուքմեյքերները նախապատվությունը տալիս են տանտերերին։ Խոսեպ Գվարդիոլայի թիմի հաղթանակն ունի 1.64 գործակից, իսկ հյուրերինը՝ 4.8։ Ոչ ոքին գնահատվում է 4.1 գործակցով։

Հանդիպումը կկայանա Մյունխենի «Ալյանց Արենա» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

«Ռոմա» (Իտալիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 1.54, 4, 6.2

«Այաքս» (Հոլանդիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 4.7, 3.8, 1.71

«Բարսելոնա» (Իսպանիա) - ԱՊՕԷԼ (Կիպրոս)՝ 1.05, 13.5, 26

«Չելսի» (Անգլիա) - «Շալկե» (Գերմանիա)՝ 1.3, 5.3, 9.8

«Մարիբոր» (Սլովենիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 4, 3.35, 1.94

«Պորտու» (Պորտուգալիա) - ԲԱՏԷ (Բելառուս)՝ 1.25, 5.6, 12

«Աթլետիկ» (Իսպանիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 1.95, 3.45, 3.85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում