10:51  ,  17 սեպտեմբերի, 2014

Ռոնալդուն առաջ անցավ Մեսիից եւ մոտ է Ռաուլի ռեկորդին

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, աչքի ընկնելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Բազելի» դեմ խաղում, եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում խփած գոլերի քանակով առաջ անցավ կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիից, հաղորդում է Marca-ն։

Աշխարհի ու Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը խփել է 68 գնդակ, իսկ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը՝ 67 գոլ։

Ռոնալդուն զիջում է միայն Արքայական ակումբի լեգենդար հարձակվող Ռաուլին՝ 71 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում