10:10  ,  17 սեպտեմբերի, 2014

Վենգեր. Բարդ է հասկանալ, թե ինչպես բաց թողեցինք առաջին գոլը

Ծանր երեկո էր մեզ համար, սակայն ցանկանում ենք շնորհավորել մրցակցին, որն ավելի լավ էր խաղում, ասել է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը՝ խոսելով Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտության մասին ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին խաղում։

«Հիասթափված եմ մեր խաղից։ Տարօրինակ է, սակայն երկու լավ պահ ունեինք հանդիպման հաշիվը բացելու համար։ Սակայն այդ ժամանակ հակագրոհում էինք։

Գնդակը հեշտ էինք կորցնում։ Դժվար է հասկանալ, թե ինչպես բաց թողեցինք առաջին գոլը։ Դորտմունդցիները շատ ուժեղ են խաղադաշտի կենտրոնում։ Նրանք գերազանցեցին մեզ։ Կարծում եմ, որ «Արսենալն» իր հնարավորություններից ավելի թույլ խաղաց»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում