Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ շվեյցարական «Բազելի» դեմ խաղում Մադրիդի «Ռեալը» եվրագավաթների ռեկորդ է սահմանել խփած գոլերի քանակով, հաղորդում է AS-ը։
«Ռեալը» դարձել է միակ ակումբը, որին հաջողվել է եվրագավաթներում խփել 1000 գնդակ։ Հոբելյանական գոլի հեղինակն է դարձել Քարիմ Բենզեման։ Նման արդյունքի հասնելու համար մադրիդցիներին հարկավոր է եղել 201 հանդիպում։ Գոլերի քանակով երկրորդ տեղում է կատալոնական «Բարսելոնան», որը խփել է 980 գնդակ։
Հիշեցնենք, որ «Ռեալը» «Բազելին» հաղթել էր 5։1 հաշվով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում