09:30  ,  17 սեպտեմբերի, 2014

Պերեսը Կասիլյասին նվիրել է Կիբելա աստվածուհու քանդակի կրկնօրինակը (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը նվեր է ստացել Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսից, հաղորդում է Marca-ն։

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղում շվեյցարական «Բազելին» հաղթելուց հետո Պերեսն այցելել է իսպանական ակումբի հանդերձարան, շնորհավորել թիմին եւ ավագին նվիրել պտղաբերության աստվածուհի Կիբելայի քանդակի կրկնօրինակը։ Դրա վրա գրված է «Իկեր Կասիլյաս 1999-2014»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ 32-ամյա ֆուտբոլիստը նշել է «Ռեալում» իր նորամուտի 15-ամյակը։

Florentino Pérez obsequió a Casillas con una réplica de La Cibeles

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում