01:28  ,  17 սեպտեմբերի, 2014

5 տարվա դադարից հետո Տեւեսը գոլ խփեց Չեմպիոնների լիգայում

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կարլոս Տեւեսը, սեպտեմբերի 15-ին դուբլի հեղինակ դառնալով շվեդական «Մալմյոյի» դեմ խաղում, 5 տարվա դադարից հետո դարձյալ գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայում:

30-ամյա Տեւեսը Չեմպիոնների լիգայում նախորդ անգամ գոլ խփել էր 2009-ի ապրիլի 7-ին, երբ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում գրավել էր պորտուգալական «Պորտուի» դարպասը, իսկ խաղն ավարտվել էր 2:2 հաշվով:

Հիշեցնենք, որ արգենտինացու դուբլի շնորհիվ Իտալիայի չեմպիոնը 2:0 հաշվով հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում