01:15  ,  17 սեպտեմբերի, 2014

Բալոտելիի առաջին գոլը «Լիվերպուլում»

Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին սեպտեմբերի 15-ին բացեց գոլերի հաշիվն անգլիական «Լիվերպուլի» կազմում: Դա տեղի ունեցավ բուլղարական «Լուդոգորեցի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղում, որում Անգլիայի 18-ակի չեմպիոնն ավելացված ժամանակում հաղթանակ կորզեց 2:1 հաշվով:

Հիշեցնենք, որ Բալոտելին այս ամռանն իտալական «Միլանից» է տեղափոխվել «Լիվերպուլ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում