01:04  ,  17 սեպտեմբերի, 2014

Ռոնալդուն՝ եվրագավաթների երկրորդ լավագույն ռմբարկու

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, գոլի հեղինակ դառնալով շվեյացարական «Բազելի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղում, եվրագավաթների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրացավ երկրորդ տեղ:

Պորտուգալիայի հավաքականի ավագը եվրագավաթներում իր գոլերի քանակը հասցրեց 71-ի՝ մեկ գնդակով գերազանցելով իտալացի Ֆիլիպո Ինձագիին, գրում է AS-ը:

Այդ ցուցանիշով 29-ամյա Ռոնալդուին գերազանցում է միայն «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսը, ով եվրագավաթներում դարձել է 76 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում