23:32  ,  16 սեպտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. «Բորուսիան» հաղթում է «Արսենալին», «Ռեալը» խփեց 4 գոլ (առաջին խաղակես)

Մեկնարկեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը։ Սեպտեմբերի 16-ին անցկացվում են A, B, C եւ D խմբերի առաջին տուրի խաղերը:

Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայում մրցում է Լոնդոնի «Արսենալի» հետ եւ առաջին խաղակեսից հետո իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեի գոլի շնորհիվ հաղթում է նվազագույն հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում է, իսկ 5-րդ րոպեին ստացել է դեղին քարտ: Ըստ մրցավարի՝ Մխիթարյանը մրցակցի տուգանային հրապարակում դիմել է սիմուլյացիայի: Հենրիխը նաեւ ունեցավ մեկ գոլային պահ, սակայն վրիպեց դարպասի դիմացից: 

Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում մեկնարկային 45 րոպեներին 4 գնդակ է ուղարկել շվեյցարական «Բազելի» դարպասը՝ բաց թողնելով մեկ գոլ, իսկ Իսպանիայի չեմպիոն «Աթլետիկոն» Հունաստանում 1:2 հաշվով պարտվում է «Օլիմպիակոսին»: Ընդմիջում է:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, առաջին տուր, առաջին խաղակես

A խումբ

«Յուվենտուս» (Իտալիա) - «Մալմյո» (Շվեդիա)՝ 0։0

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 2։1

Արտուր Մասուկա, 13, Իբրահիմ Աֆելայ, 31 – Մարիո Մանջուկիչ, 38

B խումբ

«Ռեալ» (Իսպանիա) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 4:1

Մարեկ Սուխի, 14 (ինքնագոլ), Գարեթ Բեյլ, 30, Կրիշտիանու Ռոնալդու, 31, Խամես Ռոդրիգես, 37 – Դերլիս Գոնսալես, 38

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 0:0 

C խումբ

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Զենիթ» (Ռուսաստան)՝ 0:2

Հալկ, 5, Ակսել Վիտցել, 22

Հեռացում՝ Արտուր, 18 («Բենֆիկա»)

«Մոնակո» (Մոնակո) - «Բայեր» (Գերմանիա)՝ 0:0

D խումբ

«Բորուսիա» (Գերմանիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 1:0

Չիրո Իմոբիլե, 45

«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Անդերլեխտ» (Բելգիա)՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում