22:33  ,  16 սեպտեմբերի, 2014

Պաշտոնանկություն Բունդեսլիգայում

Գերմանական «Համբուրգը» պաշտոնապես հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Միրկո Սլոմկային զբաղեցրած պաշտոնից հեռացնելու մասին:

«Համբուրգի» ղեկավարությունը նման որոշում է կայացրել Բունդեսլիգայում անհաջող մեկնարկից հետո: Մեկնարկային 3 տուրերից հետո համբուրգցիները մեկ միավորով վերջին տեղում են: Սլոմկային կփախարինի «Համբուրգի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Յոզեֆ Ցինբաուերը:

47-ամյա Միրկո Սլոմկան 2014-ից էր աշխատում գերմանական ակումբում: Նա հայտնի է նաեւ Գելզենկիրխենի «Շալկեում» եւ «Հանովերում» կատարած աշխատանքով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս