22:15  ,  16 սեպտեմբերի, 2014

Ռիբերին չի խաղա «Մանչեսթեր Սիթիի» դեմ

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաստատել է, որ ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին չի մասնակցի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղին:

«Ռոբենը մեզ հետ է, իսկ Ռիբերին մնացել է տանը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Բավարիայի» թվիթերյան էջը:

«Բավարիան» ու «Մանչեսթեր Սիթին» կհանդիպեն սեպտեմբերի 17-ին Մյունխենում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում