22:56  ,  16 սեպտեմբերի, 2014

Turkish Airlines-ի տարբերանշանը կարող է հայտնվել «Չելսիի» մարզաշապիկին (ֆոտո)

Թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը 2015/2016 մրցաշրջանում կարող է դառնալ Լոնդոնի «Չելսիի» տիտղոսային հովանավորը, տեղեկացնում է Daily Mail.-ը:

2015-ին ավարտվում է «Չելսիի» եւ Samsung-ի միջեւ 10-ամյա պայմանագիրը, որի համաձայն՝ ընկերությունը տարեկան 18 միլիոն եվրո է վճարում անգլիական ակումբին:

Հիշեցնենք, որ 2013-ի ամռանը «Չելսին» Adidas-ի հետ կնքել էր 10 տարվա պայմանագիր՝ 300 միլիոն եվրո եկամուտով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում