21:20  ,  16 սեպտեմբերի, 2014

Շվայնշտայգերն ու Իվանովիչը բաժանվել են

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը եւ աշխարհի նախկին առաջին ռակետ Անա Իվանովիչը բաժանվել են, գրում է au.ibtimes.com-ը:

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը սերբ թենիսիստուհու հետ երկամսյա հանդիպումներից հետո վերադարձել է իր նախկին ընկերուհու՝ մոդել Սառա Բրանդերի մոտ:

«Սառան առանձնահատուկ տեղ ունի իմ սրտում»,- ասել է Շվայնշտայգերը, ով Գերմանիայի հավաքականի կազմում դարձել էր աշխարհի 2014թ. չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում