20:50  ,  16 սեպտեմբերի, 2014

Խորվաթիա - Հայաստան (Մ-17)՝ 4:0

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 16-ին ընկերական խաղ է անկացրել խորվաթների հետ՝ պարտվելով խոշոր հաշվով: Խորվաթիայում կայացած խաղում Հայաստանի թիմը բաց է թողել 4 անպատասխան գոլ: Դաշտի տերերն աչքի են ընկել 32-րդ, 60-րդ, 63-րդ եւ 74-րդ րոպեներին:

Հայաստանի եւ Խորվաթիայի Մ-17 հավաքականները եւս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն սեպտեմբերի 18-ին՝ Երեւանի ժամանակով 13:00-ին:

Հիշեցնենք, որ Արամ Դանիելյանի գլխավորած թիմի կազմում Զագրեբ են մեկնել 21 ֆուտբոլիստներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում